11 մայիսի 2012 - 15:21 AMT
Դամասկոսը հայտնել է ՄԱԿ-ին Սիրիայում 26 օտարերկրացի ահաբեկիչների ներկայության մասին

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ու ԱԽ նախագահին է ներկայացրել 26 օտարերկրացի քաղաքացիների ցուցակը, որոնք, ըստ Սիրիայի իշխանությունների, եկել են երկիր ահաբեկչական գործողություններ կատարելու համար, ասվում է ՄԱԿ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ըստ Ջաֆարիի, Սիրիան վաղուց է հայտարարել, որ նրա տարածքում գործում են զինյալ ահաբեկչական խմբեր, որոնք կապ ունեն «Ալ-Քայիդայի» հետ, այն դեպքում երբ «թշնամական» ԶԼՄ-ներն ու քաղաքական ուժերը միտումնավոր կերպով կասկածի տակ են դնում այդ փաստը: