11 մայիսի 2012 - 16:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գրեհեմ Ուոթսոն. Մենք, որպես լիբերալներ, «ցեղասպանություն» բառի օգտագործման հետ կապված որևէ խնդիր չունենք

Լիբերալ-ժողովրդավարների և բարեփոխիչների եվրոպական կուսակցության (ԼԺԲԵԿ) ղեկավար Գրեհեմ Ուոթսոնը այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տեղյակ է հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության մասին: «Մենք, լինելով լիբերալներ, ցեղասպանություն» բառի օգտագործման հետ կապված որևէ խնդիր չունենք»,-հայտարարել է Ուոթսոնը: Նա ասել է, որ ԼԺԲԵԿ-ը աշխատում է Թուրքիայի այն ուժերի հետ, որոնք չեն կիսում պաշտոնական իշխանությունների դիրքորոշումները, որպեսզի Թուրքիան այլ կերպ նայի իր պատմությանը; Եվրոպացի քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ, չնայած Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականությանը, պետք է ընդգծել, որ իրավիճակն այդ երկրում փոխվում է և այն այլ է, քան 10 տարի առաջ:

ՖՈՏՈՇԱՐՔ