28 հուլիսի 2003 - 21:38 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահները հակամարտության գոտի կայցելեն Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո միայն: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հենց այդ պատճառով էլ, Բաքվում նպատակահարմար չեն համարում մոտ ժամանակներս ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների հանդիպման անցկացումը: