Սիրիական հատուկ ծառայությունները ուրբաթ կանխել են զանգվածային ահաբեկչություն Հալեպում. համանման միջադեպ տեղի էր ունեցել նախորդ օրը երկրի մայրաքաղաքում, հաղորդում է Ռոյտերս գործակալությունը` հղելով սիրիական պետական հեռուստաընկերությանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հաղորդվում է, սիրիացի հատուկ ծառայության ներկայացուցիչները չեզոքացրել են ենթադրյալ մահապարտ-ահաբեկչին, որի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1.2 տոնա պայթուցիկ նյութ:
Սիրիական ԱԳՆ-ն, կապված հիգշաբթի Դամասկոսում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետ, կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին միջոցներ ձեռնարկել այն երկրների, կազմակերպությունների և ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք ահաբեկչությունն օգտագործում են որպես քաղաքականություն վարելու մեթոդ:
Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցների և ընդդիմադիր ուժերի միջև բախումները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: