12 մայիսի 2012 - 11:43 AMT
ԵՄ-ն 25 զրահամեքենա կուղարկի Սիրիա՝ ՄԱԿ դիտորդական առաքելությանն աջակցելու համար

Եվրամիությունը 25 զրահամեքենա կուղարկի Սիրիա՝ ՄԱԿ դիտորդական առաքելությանն աջակցելու համար: Ըստ ԵՄ դիվանագետի, տրանսպորտային միջոցները կուղարկվեն արդեն առաջիկա օրերին: 8 մլն եվրո ընդհանուր արժողությամբ փաթեթի մեջ ներառված են նաև հատուկ սարքավորումներ և սանիտարական ինքնաթիռներ:

Մեկնաբանները հիշեցնում են, որ երկուշաբթի ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում և Դամասոկսի դեմ ուղղված պատժամիջոցների նոր փաթեթը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: