12 մայիսի 2012 - 11:45 AMT
Ամերիկացի սերֆինգիստը սանձել է աշխարհի ամենամեծ ալիքը և հայտնվել է Գինեսի գրքում

Ամերիկացի սերֆինգիստ Հարրեթ Մաքնամարան սանձել է աշխարհի ամենամեծ ալիքը և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ալիքի բարձրությունը կազմել է 24 մետր, Հարրեթ Մաքնամարան գերազանցել է համաշխարհային ռեկորդը 30 սանտիմետրով:

Նախկին ռեկորդը 2008 թվականից պատկանում էր լեգենդար սերֆինգիստ Մայք Փարսոնսին, որն այժմ ստիպված կլինի կրկին մեծ ալիք որսալ, ամենահաջողակ սերֆինգիստի կոչումը վերադարձնելու համար: