12 մայիսի 2012 - 12:39 AMT
Գերմանիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի խթանելու համար տնտեսական աճը Հունաստանում

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խթանելու համար տնտեսական աճը Հունաստանում: Միաժամանակ նա գտնում է, որ արդյունքի հասնելու համար Աթենքը պետք է խստորեն հետևի բարեփոխման ծրագրին:

«Մենք միշտ բաց ենք երկխոսության և Հունաստանի հետ համատեղ որոշում կայացնելու համար: Անկասկած, հարկավոր է վերադարձնել մրցունակությունն ու վերականգնել ֆինանսական հատվածի աշխատանքը: Դրա համար պահանջվում է համալիր բարեփոխում»,-Շոյբլեի խոսքերն է մեջբերում ՌԲԿ-ն:

Այս ֆոնի վրա Աթենքից ավելի հաճախակի են հայտարարություններ լսվում եվրոյի գոտուց դուրս գալու հավանականության մասին: