12 մայիսի 2012 - 12:26 AMT
Արյունով նկարված Էմի Ուայնհաուսի ինքնադիմանկարը վաճառվել է 35 հազար ֆունտով

Արյունով նկարված Էմի Ուայնհաուսի ինքնադիմանկարը վաճառվել է Cob Gallery աճուրդում 35 հազար ֆունտով:

«Ladylike» նկարի վերջնական գինը նախնական գնից շատ ավելի ցածր է: Նախնական գինը սահմանվել էր 50-80 հազար ֆունտո:

Ուայնհաուսը նկարել է «Ladylike»-ը, երբ ժամանակ է անցկացրել Libertines նախկին մենակատար Փիթ Դոգերտիի հետ, այն գտնվում էր մասնավոր հավաքածուի մեջ, հայտնում է Լենտա.ռուն-ն: