12 մայիսի 2012 - 13:46 AMT
Լիբիայում այսուհետ թույլատրվում են «հեղափոխության պաշտպանությանն ուղղված» ցանկացած գործողություններ

Լիբիայում ուժի մեջ է մտնում մայիսի 2-ին Անցումային ազգային խորհրդի ընդունած «Անցումային շրջանի որոշ ընթացակարգերի մասին» օրենքը, որը պաշտպանում է դատական հետապնդումից «փետրվարի 17-ի հեղափոխության պաշտպանությանը կամ առաջխաղացմանն» ուղղված ցանկաված գործողությունների դեպքում:

Ըստ լիբիական իշխանամետ Libya Herald թերթի, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները խստորեն դատապարտել են այդ օրենքի ընդունումը: Բացասաբար են արձագանքել նրանք նաև Մուամար Քադդաֆիի «փառաբանումն» արգելող օրենքին: Օրինախախտներին ցմահ բանտարկություն է սպառնում, հայտնում է rosbalt.ru-ն: