9 հունիսի 2004 - 22:08 AMT
ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԳՈ ՄԱՏՅԱՆՈՒՄ
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այցելեց Երեւանում ԱՄՆ դեսպանություն եւ գրառում կատարեց Սգո մատյանում` ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մահվան կապակցությամբ: Այդ մասին տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում: