12 մայիսի 2012 - 15:31 AMT
Բրիտանական ՊՆ-ն հաստատել է, որ Օլիմպիադայի ժամանակ տեղակայվելու է ակուստիկ զենք

Բրիտանական պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ տեղակայվելու է ակուստիկ զենք:

Խոսքը գնում է ԱՄՆ կողմից մշակված «հեռահար գործողության ակուստիկ սարքի» մասին, որն ընդունակ է ճառագայթել ուղորդված ազդանշանը, որը շատ ցավոտ է մարդկանց համար, հարձակվողներին ցրելու համար: «Ձայնային թնդանոթը» ընդունակ է առաջացնել 150 դեցիբել ուժգնությամբ «ձայնային ճառագայթ», երբ 130 դեցիբելը կարող է վնաս հասցնել մարդու լսողությանը:

Սարքը լայնորեն օգտագործվում է ողջ աշխարհում, մասնավորապես, Սոմալիի ծովահենների հետ պայքարելու համար, ԱՄՆ-ը դա կիրառել է Իրաքում ամբոխին ցրելու համար, իսկ Վրաստանում ոստիկանությունը՝ 2007-ին հակակառավարական ցույցերը ցրելու համար: Սարքը բացի դրանից կարող է օգտագործվել որպես հզոր բարձրախոս:

Բրիտանիայի ՊՆ-ն հաղորդել է, որ սարքը տեղակայվելու է Օլիմպիական խաղերի ժամանակ առաջին հերթին բարձրախոսների ռեժիմով խաղերի ժամանակ Թեմզայի վրա նավագնացությունը կանգնեցնելու համար, հաղորդում է BBC-ն: