12 մայիսի 2012 - 15:17 AMT
Նավթի գինը 2012թ. կարող է նվազել մինչև 90-100 դոլար մեկ բարելի դիմաց

Նավթի գինը 2012թ. կարող է նվազել մինչև 90-100 դոլար մեկ բարելի դիմաց: Նման կարծիք է հայտնել Ազգային վարկանիշային գործակալության ավագ վերլուծաբան Մաքսիմ Վասինը:

«Ելնելով Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներից, առաջարկը կգերազանցի պահանջարկը: Բացի այդ, կարող է դանդաղել Չինաստանի տնտեսական աճը, իսկ Եվրոպայի տնտեսությունը նահանջ է ապրում»,-փորձագետի խոսքն է մեջբերում rosbalt.ru-ն:

Ըստ Վասինի, նավթի գների անկման տեմպերն ու ժամանակը պայմանավորված կլինեն եվրոյի գոտում առկա խնդիրների սրությամբ: