12 մայիսի 2012 - 15:31 AMT
Մայիսի 28-ին Ջիվան Գասպարյանը համերգով հանդես կգա Կիևում

2012թ. մայիսի 28-ին Կիևում տեղի կունենա համաշխարհային երաժշտական բեմի կենդանի լեգենդ Ջիվան Գասպարյանի համերգը: Երաժիշտը, որին հաջողվեց դուդուկի կրքոտ ու թախծոտ հնչողությամբ հիանալի կերպով արտահայտել հայ ժողովրդի հոգին, հանրության առջև ելույթ կունենա ՄՑԿԻ-ում («Օկտյաբրսկի» պալատ):

Ջիվան Գասպարյանի եզակի ստեղծագործությունների շնորհիվ ամբողջ աշխարհում իմացան Հայաստանի ավանդույթների և ազգային երաժշտության մասին: Նրա համերգները միշտ գրավիչ, կարոտով լի ու ոգեղեն են: Անկասկած, Ջիվանը մոլորակի ամենազգացմունքային երաժիշտներից մեկն է, գրում է Analitika.at.ua-ը: