12 մայիսի 2012 - 15:20 AMT
Սերժ Սարգսյանը ՄԽ հետ քննարկել է ղարաբաղյան գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև հետագա քայլերին վերաբերող հարցեր: