12 մայիսի 2012 - 18:20 AMT
Իրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացումը

Իրանի չի դադարեցնի ուրանի հարստացումը և կշարունակի լիակատար ծավալով իրականացնել իր խաղաղ միջուկային էներգետիկ ծրագիրը:Այդ մասին ուրբաթ օրը Վիեննայում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) գործողությունը վերանայելու վերաբերյալ 2015-ին կայանալիք համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում:

Սոլթանիեն նշել է, որ ՄԶՉՊ ստորագրած երկրները պետք է անհրաժեշտ հող նախապատրաստեն Իրանի հետ մեծ համագործակցության համար: