12 մայիսի 2012 - 18:19 AMT
2016թ. Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման վրա կծախսվի ավելի քան 20 մլրդ դոլար

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպման աշխատանքների ցուցակը կարող է կրճատվել:

Օլիմպիական բյուջեի կառավարման նախագահ Մարսիո Ֆորտեսի խոսքով` մոտ ժամանակներս կվերանայվի Օլիմպիական խաղերի նախապատրաստման աշխատանքների ցանկը: Վերլուծությունից հետո սպասվում է «ավելորդ» պարտավորությունների կրճատում, որոնք կային Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական հայտում:

«Մենք կհրաժարվենք բոլոր ոչ էական աշխատանքներից, որոնք ուղղակիորեն չեն վերաբերում Օլիմպիական խաղերին»,- ասել է Ֆորտեսը: Ընդ որում նա ընդգծել է, որ Օլիմպիական խաղեր - 2016-ի բյուջեն կմնա նույնը և չի կրճատվի: Համաձայն պաշտոնական տվյալների` Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման վրա կծախսվի ավելի քան 20 մլրդ դոլար: