10 հունիսի 2004 - 18:33 AMT
ԱՄՌԱՆ ԿԵՍԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ «ԻՄ ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ» ՍԵՐԻԱԼԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ
Ամռան կեսերին ԱՄՆ-ում բնակվող հայազգի դերասան եւ ռեժիսոր Ռոդիոն Նահապետովն սկսում է «Իմ մեծ հայկական ընտանիքը» սերիալի նկարահանումը: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, ֆիլմը կնկարահանվի «Central Partnership» ընկերության ջանքերով Ռուսաստանում, ուր կժամանի Ռ.Նահապետովը, որը ֆիլմի ռեժիսորն է եւ գլխավոր դերակատարներից մեկը: Սերիալը կպատմի երիտասարդ հայ բժշկի եւ ռուս աղջկա սիրո պատմությունը: