13 մայիսի 2012 - 17:06 AMT
Լիբիայում բանակը կրակ է բացել սիրիական ընդդիմության կողմնակիցների ուղղությամբ

Լիբիական բանակի զինծառայողները Տրիպոլիում կրակ են բացել իսլամիստ ցուցարարների ուղղությամբ, հաղորդում է Ֆրանս Պրեսսը: Երիտասարդ իսլամիստները, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը, շաբաթ հավաքվել են բողոքի ակցիան անցկացնելու: Ցուցարարներն ուղղվել են սիրիական սոցիալական ազգայնական կուսակցության տեղական բաժանմունք, որի ղեկավարությունն աջակցում է պաշտոնական Դամասկոսի գործողություններին; Այդ ընթացքում զինծառայողները կրակ են բացել ցուցարարաների ուղղությամբ:

Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: