13 մայիսի 2012 - 17:19 AMT
Մոսկվայում ավարտվել է գրականագետների և երաժիշտների «ստուգիչ զբոսանքը»

Կիրակի Մոսկվայի կենտրոնում անցկացվել է գրականագեների և երաժիշտների կողմից կազմակերպված «ստուգիչ զբոսանք», որին ներկա են գտնվել գրող Դմիտրի Բիկովը, Ալեքսանդր Պրոխանովը, Լյուդմիլա Ուլիցկայան, ԲորիսԱկունինը, լրագրողներ Սերգեյ Պարխոմենկոն, Մարաիննա Մաքսիմովսկայան և այլք:

Զբոսանքից առաջ գրողներն ինքնագրեր են բաժանել բոլոր ցանկացողներին, իսկ ՌԻԱ Նովոստիի լրագրողի գնահատականով, այդ պահին Պուշկինսկայա հրապարակում հավաքված է եղել մի քանի հարյուր մարդ:

Բորիս Ակունինը, հաղորդել է, որ իր կարծիքով, հանդիպմանը ներկա է գտնվել մոտ 10 հազար մարդ: «Ստուգիչ զբոսանքի» գաղափարն առաջարկել է հայտնի գրող Բորիս Ակունինը, ով ակտիվորեն մասնակցել է այս ձմռան բողոքի ակցիաներին:

Մոսկվայում ընդդիմության կողմնակիցների «ժողովրդական զբոսանքները» տեղի են ունենում մայիսի 6-ին կայացած «միլիոնների մարշից» հետո: Այդ կերպ ընդդիմադիրներն իրենց բողոքն են արտահայտում գործող իշխանությունների նկատմամբ: