13 մայիսի 2012 - 18:38 AMT
Քսենիա Սոբչակ. Ռուսական իշխանությունները ցանկանում են 2 տարով ազատազրկել Նավալնովին և Ուդալցովին

Ռուսական ընդդիմության առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին և Սերգեյ Ուդալցովը, կարող են ազատազրկվել 2-ական տարով` մայիսի 6-ին «Միլիոնների մարշի» ժամանակ անկարգություններ կազմակերպելու համար: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այս մասին, հղելով Կրեմլում սեփական աղբյուրներին, հաղորդել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը:

Այս մասին գրելով իր թվիթթերում, նա հավելել է, որ այդ դեպքում «կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ»:

Մայիսի 6-ի «Միլիոնների մարշն» ավարտվել է արդար ընտրությունների կողմնակիցների հերթական ձերբակալությամբ և բախումներով: