13 մայիսի 2012 - 18:13 AMT
Սիրիական իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են երկրում գործող ահաբեկիչներին աջակցելու մեջ

Սիրիական իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են երկրում գործող ահաբեկիչներին աջակցելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

«Վերջերս Դամասկոսում 55 մարդ կյանք խլած ահաբեկչությունները կազմակերպվել են ԱՄՆ և Արևմտյան երկրների աջակցությամբ, որոնք ահաբեկիչներին զենք և գումար են տրամադրում»,-հայտարարել է նախարար Ադնան Հասան Մահմուդը:

Մայիսի 10-ին Դամասկոսում 2 պայթյուններ են որոտացել, որոնց զոհ են դարձել 55 քաղաքացիներ, ևս 370 քաղաքացի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոցներ: