10 հունիսի 2004 - 23:15 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑՈՎ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Պետդումայի այսօր տեղի ունեցող երեք պրոֆիլային կոմիտեների` ԱՊՀ գործերի, Անվտանգության եւ Միջազգային գործերի կոմիտեներում, հանդես կգա Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ զեկույցով եւ կներկայացնի Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը տարածաշրջանի երեք պետությունների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», մասնավորապես, ծրագրվում է քննարկել Հայաստանում տիրող իրավիճակը` հանրապետությունում ընդդիմադիր ուժերի գործունեության հետ կապված: