14 մայիսի 2012 - 11:40 AMT
Հայ բռնցքամարտիկները Մինսկում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վեց մարզիկներ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեկնել են Մինսկ: Այնտեղ նրանք կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի, որտեղ սովորաբար հանդես են գալիս բազմաթիվ հեղինակավոր բռնցքամարտիկներ:

Հայաստանը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հրանտ Սարգսյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ ) և Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրի նվաճած Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):

Մրցաշարի մեկնարկը կտրվի մայիսի 14-ին, իսկ հաթողները հայտնի կդառնան մայիսի 20 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: