11 հունիսի 2004 - 18:28 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստան ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տիկնոջ հետ այսօր այցելել են Երեւանում ՌԴ դեսպանություն: Իր շնորհավորական խոսքում Ռ.Քոչարյանը նշել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ դարեր շարունակ ձեւավորված ամուր կապերը` վստահություն հայտնելով, որ անկախության պայմաններում դրանք ոչ միայն կպահպանվեն, այլեւ` կզարգանան: