Գվատեմալայում ընթանում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, մինչև 69 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացրել է 136 կգ, հրում վարժությունում` 160:
Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրել է 296 կգ և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը: Հաղթող է դարձել Չինաստանը ներկայացնող Չաու Վուն` 342 կգ արդյուքով:
Մայիսի 18-ին հարթակ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (+105 ք/կ):