14 մայիսի 2012 - 15:05 AMT
Moody’s. Ընտրությունների արդյունքը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա

Իշխող կոալիցիայի հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դրական ազդանշան է երկրի վարկանիշի համար, քանի որ «դա կապահովի քաղաքական կայունության եւ հաջորդականության որոշակի աստիճան, գտնում են Moody’s Investors Service վարկանիշային գործակալության վերլուծաբանները:

Գործակալության Moody’s Weekly Credit Outlook շաբաթական պարբերականում հրապարակման համաձայն, Հայաստանի նոր կառավարության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, «եւ քաղաքականության հաջորդականությունն այս զգայուն հարցերի լույսի ներքո դրական գործոն է»:

Moody's-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշը Ba2 է՝ բացասական կանխատեսմամբ: ՀՀ պետական պարտքը, գործակալության գնահատմամբ, անցանկալի է ներդրողների կողմից ձեռքբերման համար (second best junk rating):