14 մայիսի 2012 - 15:25 AMT
Մաշտոցի պուրակի ակտիվիստին ազատ են արձակել

Մաշտոցի պուրակի ակտիվիստ, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության ադնամ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Միքայել Նազարյանին արդեն ազատ են արձակել Քննչական գլխավոր վարչությունից։ PanARMENIAN.Net-ի թղթակցին այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։

«Նա որպես վկա հարցաքննվել է փաստաբանի ներկայությամբ, իսկ հիմա արդեն դրսում է»,–ասաց Մալխասյանը` հավելելով, որ Նազարյանին հարցաքննել են Հանրապետության Հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած գազով փուչիկների պայթյունի հետ կապված։

Այսօր առավոտյան ակտիվիստին բերման էին ենթարկել համալսարանից, լրագրող Թեհմինե Ենոքյանի տարածած հաղորդագրության համաձայն, առանց ծանուցագիր և իրավական հիմքեր ներկայացնելու, ինչը վրդովեցրել էր Նազարյանի ընկերներին։