11 հունիսի 2004 - 22:58 AMT
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԶԲԱՂԵՑՆԻ ԷՐՎԵ ԿԱՐՈՖՖԸ
Հուլիսի 1-ից Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գլխավոր տնօրենի եւ նախագահի պաշտոնը կզբաղեցնի 37-ամյա Էրվե Կարոֆֆը: Իր առաքելությունը Հայաստանում ավարտող գործարանի ներկայիս գլխավոր տնօրեն Պյեռ Լարեչը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունվարից Էրվե Կարոֆֆը զբաղեցնում է ձեռնարկության գործադիր տնօրենի պաշտոնը: 1999 թվականից եւ մինչեւ Հայաստանում իր նշանակումը Է.Կարոֆֆն աշխատում էր Մոսկվայում` որպես «Pernod Ricard Rouss» ընկերության ֆինանսական տնօրեն: