12 հունիսի 2004 - 00:29 AMT
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ «ՍՊԱՌԻՉ» ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՂՄՈՒԿ ՀԱՆԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ ՄԱՍԻՆ
Երեւանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Իրժի Յասկերնյան եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր քննարկել են հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի զարգացումը Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներով: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Իրժի Յասկերնյան, նրա զրուցակիցը «սպառիչ» տեղեկատվություն է ներկայացրել 2003 թվականի ապրիլին Հայաստանի ՍԴ-ի աղմուկ հանած դատավճռի մասին, որը վերաբերում էր «Հայաստանի նախագահի վստահության հանրաքվեին»: Զեկուցողի խոսքերով` քննարկվել են նաեւ Հայաստանի դատական համակարգում անցկացվող բարեփոխումները: Նշենք, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ընթացքում տեղի կունենա Հայաստանում տիրող իրավիճակի մասին վեհաժողովի դիտարկման խմբի նախնական հաշվետվության լսումը, որի համանախագահ է հանդիսանում Իրժի Յասկերնյան: