14 մայիսի 2012 - 20:08 AMT
Վիեննայում ընթանում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Վիեննայում տեղի է ունենում Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը: ՄԱԳԱՏԷ-ին կից Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն հաղորդել է, որ առաջիկա երկու օրերին Վիեննայում գործակալության կենտրոնակայանում այդ հարցի շուրջ տեղի կունենան խոհրդակցություններ: Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները կքննարկեն գործողությունների պլանի մշակումը բոլոր վիճելի հարցերի պարզաբանման համար, որոնք վերաբերվում են իրանական միջուկային հարցին: