14 հունիսի 2004 - 20:06 AMT
ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Հունիսի 18-19-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների ղեկավարների համաժողովը: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Սավինիխը: Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ավելի վաղ արված հայտարարության համաձայն, համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաեւ ՀԱՊԿ երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հանդիպումները: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: