15 մայիսի 2012 - 12:21 AMT
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 15-ին Մոսկվայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:

ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի: