15 մայիսի 2012 - 13:27 AMT
ՀՌԱՀ–ը քննարկելու է «Երկիր մեդիային» եւ «Կենտրոնին» պատասխանատվության ենթարկելու հարցը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մայիս 18-ին ժամը 12։00 նիստ կհրավիրի քննարկելու «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությանը («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն) եւ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը: Այս մասին ասվում է ՀՌԱՀ–ի պաշտոնական կայքում։ Սակայն այնտեղ նշված չէ, թե ինչի համար են պատրաստվում պատասխանատվության ենթարկել հեռուստաընկերություններին։

Մայիսի 11–ին «Կենտրոն» հեռուստաընկերությունն արդեն մեկ անգամ ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանվելով 1 մլն դրամով Խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օրը քարոզչություն իրականացնելու պատճառաբանությամբ։