Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված էսսեների մրցույթի հաղթողների այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունում ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանն ասաց. «Ես մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀԱՊԿ ուղղված չէ որևէ կազմակերպության, առաջին հերթին ՆԱՏՕ-ի դեմ»:
Ըստ նրա, ՀԱՊԿ գոյությունն ուղղված չէ որևէ մեկի, որևէ կազմակերպության կամ երկրի դեմ, ՀԱՊԿ նպատակն է ապահովել մասնակից երկրների անվտանգությունն ու կայուն զարգացումը: ՆԱՏՕ-ի հետ ՀԱՊԿ, հակառակը, համագործակցություն է հաստատում բոլոր ոլորտներում: Դրա վառ ապացույցն է երկու կազմակերպությունների համագործակցությունը Աֆղանստանում խաղաղության ապահովման գործում, ասել է Թորոսյանը: