15 մայիսի 2012 - 15:12 AMT
Հայաստանը կիբերվտանգավոր երկրների 4-րդ տեղում է

Հայաստանը 2012 թվականի տվյալներով հայտնվել է կիբերանվտանգության առումով ամենավտանգավոր երկրների 4-րդ տեղում: Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդում` Տաջիկստանը, իսկ երրորդում` Ադրբեջանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի օգտատերերը հաճախակի են այցելում «վատ» կայքեր. «Հայաստանից շատ են լինում մուտքերը դեպի չլիցենզավորված ծրագրային ապահովման, պոռնո և այլ տեսակի վտանգավոր կայքեր»,–ասաց Մարտիրոսյանը։