15 մայիսի 2012 - 18:18 AMT
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում 1 դոլարի միջին կշռված փոխարժեքն արդեն գերազանցել է 397 դրամը

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում մայիսի 15-ին կայացել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 397.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 397.55 դրամ:

Միաժամանակ մայիսի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 395,85 դրամ՝ մայիսի 14-ի համեմատ ավելանալով 1,04 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 508,71 դրամ, ավելանալով 1,09 կետով, իսկ 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,03 կետով՝ մինչև 13,04 դրամ: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: