15 մայիսի 2012 - 17:46 AMT
ՀԱՊԿ երկրների ղեկավարների մոտեցումները միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ոլորտում համընկնում են

ՀԱՊԿ երկրների ղեկավարներն արձանագրել են համահունչ մոտեցումներ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներում, երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նստաշրջանի նիստի ավարտին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք շատ անկեղծ խոսակցություն ունեցանք, կարծիքներ փոխանակեցինք, որոշեցինք հետագա համատեղ քայլերը տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»,-ասել է Պուտինը՝ բացելով ընդլայնված նիստը:

«Մեր մոտեցումները գրեթե համահունչ են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերում»,-հավելել է նա: