15 մայիսի 2012 - 21:28 AMT
Կայծակը հարվածել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ինքնաթիռին

Թռիչքից 4 րոպե անց, կայծակը հարվածել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի ինքնաթիռին: Արդյունքում ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռը վերադարձել է Փարիզի մերձակայքում տեղակայված Վիլլակուբլե օդանավակայան:

Ֆրանսիայի նորընտիր նախագահը ստիպված է եղել նստել անվտանգության ծառայությանը պատկանող նոր ինքնաթիռ, որով մեկնել է Բեռլին, որտեղ պետք է հանդիպի ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելին: