Ինդոնեզիայում Superjet-100 ինքնաթիռի վթարի վայրում աշխատող որոնողական խումբը հայտաբերել է ինքնաթիռի «սև արկղը»:
Այս մասին հաղորդում է lenta.ru-ն` հղելով օպերացիայի ղեկավարներից մեկին: Անվտանգության ազգային կոմիտեի մասնագետները հաստատել են, որ երեկ գտնված առարկան իսկապես վթարված ինքնաթիռի «սև արկղն» է:
Sukhoi Superjet-100-ը վթարի է ենթարկվել մայիսի 9-ին` ցուցադրական թռիչք իրականացնելիս: Ինքնաթիռում եղել է 45 մարդ, այդ թվում` 8 ռուս, որոնք բոլորն էլ մահացել են:
Ինքնաթիռի վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը բախվել է սարին` վատ տեսանելիության պատճառով: