16 մայիսի 2012 - 13:00 AMT
Սուրբ Նշան եկեղեցու հարցը քննարկել են Հայաստանի դեսպանն ու Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վակիձեի հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզման հարցը։

«Երկուստեք արձանագրվել է հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը`նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով»,–հաղորդում են ԱԳՆ–ից։

Հանդիպմանը քննարկվել է նաև Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր: