16 մայիսի 2012 - 14:36 AMT
Բակո Սահակյանն ու Շավարշ Քոչարյանը քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: