17 հունիսի 2004 - 18:11 AMT
ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հունիսի 18-19 Երեւանում կկայանա Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի (ՊԲՀՎ) առաջին նիստը աշխարհի տարբեր երկրներից հայազգի խորհրդարանականների մասնակցությամբ: Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ 70 հայ պատգամավորներ աշխարհի 25 երկրներից, ինչպես նաեւ Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի արտերկրյա անդամներ: Այսօր, հունիսի 17-ին համաժողովի մասնակիցների պատվիրակությանը ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ ՊԲՀՎ հիմնադրման գաղափարը պատկանում է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին: