Մայիսի 17-21-ը Մոսկվայում կկայանա Եվրոպայի սամբոյի առաջնությունը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշեց, որ այս ստուգատեսին կմասնակցեն 16 հայ մարզիկներ:
Մարզական սամբոյի պայքարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Արթուր Առաքելյանը (62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ),Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Կարեն Ջանոյանը ( 90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ):
Մարտական սամբոյում ելույթ կունենան Մխիթար Մխիթարյանը (52 կգ), Հարություն Մեհրաբյանը (57 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) և Արտակ Սաթինյանը (100 կգ):
Իսկ Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (64 կգ) կմասնակցեն կանանց առաջնությանը:
Հավաքականի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Վովիկ Խոջոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, իսկ Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ֆեդերացիայի նախագահը: