16 մայիսի 2012 - 18:35 AMT
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հունաստանում տեղի կունենան հունիսի 17-ին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հունաստանում տեղի կունենան հունիսի 17-ին: Այդ մասին այսօր հայտնել է հունական պետական «НЕТ» հեռուստաալիքը՝ հղում անելով հունական խորհրդարանական կուսակցություններին, որոնք մասնակցել են այսօր նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը:

Ընտրությունների օրը պաշտոնապես պետք է հաստատի Հունաստանի նախագահի աշխատակազմը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: