16 մայիսի 2012 - 18:47 AMT
Պարոնյան փողոցում 2 դիտահոր է վերակառուցվում

Երևանի քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ է սկսել Պարոնյան փողոցում: Հաշվի առնելով այս հանգամանքը` «Երևան Ջուր» ՓԲԸ-ն մայիսի 16-ին ձեռնամուխ էր եղել նշված տարածքում երկու դիտահորերի վերակառուցմանը: Ընդ որում դրանց շինարարությունն իրականացնում էր կապալառու կազմակերպությունը, իսկ դիտահորերում փականների տեղադրումը` ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի մասնագետները: «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանի, աշխատանքների համատեղման առավելությունն ակնհայտ է` հետագայում դիտահորերի անխուսափելի վերակառուցման պատճառով չի վնասվի փողոցի ասֆալտե ծածկույթը: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն և մայիսի 17-ի առավոտյան կվերականգնվի «Նաիրի» բժշկական կենտրոնի, «Շտապ օգնության 3-րդ» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան 15-ից բարձր, Իսրայելյան 43 համարների, Ձորափ, Կոնդ թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: