16 մայիսի 2012 - 20:38 AMT
Ասադը կոչ է արել Ֆրանսիայի նոր նախագահ Օլլանդին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ճգնաժամը բորբոքելուց

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհուրդ է տվել Ֆրանսիայի նոր նախագահի Ֆրանսուա Օլլանդին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ճգնաժամը բորբոքելուց: Համապատասխան հայտարարությունը Ասադը արել է «Ռոսսիա 24» տեղեկատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հույս է հայտնել, որ Ելիսեյան Պալատի նոր ղեկավարը «կմտածի Ֆրանսիայի շահերի մասին»: Դրանք չպետք է նպաստեն տարածաշրջանում և ամբողջ արաբական աշխարհում ճգնաժամը խորացնելուն:

Սիրիայի նախագահի խոսքով, պատժամիջոցներն անդրադառնում են քաղաքացիների վրա և հավելել է, որ Սիրիան, պատժամիջոցներից հետո, մի շարք տնտեսական խնդիրների առջև է կանգնել: