
«Հրապարակը» գրում է, որ մամուլում արդեն գրվել է՝ որոշ թեկնածուներ ու քաղաքական ուժեր ընտրողներից հետ են պահանջում իրենց բաժանած ընտրակաշառքը: Իսկ որոշներն էլ, պարզվում է՝ կիսատ են թողել իրենց խոստացած կամ սկսած գործը:
«Մասնավորապես, Վայք քաղաքում «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, որը մեծամասնականով առաջադրված էր նույն տարածքում և հաղթանակ տարավ ՀԱԿ-ի թեկնածուի նկատմամբ, կիսատ է թողել Վայք քաղաքի ասֆալտապատման աշխատանքները, որ սկսել էր ընտրություններից առաջ: Բնակիչների խոսքով, հենց ընտրության հաջորդ օրը դադարեցվել են աշխատանքները, և հայտնի էլ չէ՝ շարունակելու են, թե՝ ոչ: Թերևս ընտրողների ձայները ստանալուց հետո ինչ իմաստ ունի գումար ծախսել կամ ինչ-որ բան անել: Երեկ Արսենյանից փորձեցինք պարզել, թե ինչու չի ավարտում կիսատ թողած ասֆալտապատումը, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»,- գրում է թերթը: