17 մայիսի 2012 - 11:36 AMT
Քադդաֆիի որդին ձախողում է իր հանդեպ դատական գործընթացը` հրաժարվելով փաստաբաններից

Լիբիայի իշխանությունները չեն կարողանում սկսել դատական գործընթացը Մուամմար Քադդաֆիի որդու` Սեիֆ ալ-Իսլամի հանդեպ, քանի որ նա հրաժարվում է համագործակցել փաստաբանների հետ: Ինչպես հաղորդում է France 24-ը, այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Իբրահիմ Դաբբաշին: «Սեիֆ ալ-Իսլամը հրաժարվում է փաստաբաններից, որոնց նրան նշանակում են: Եվ այդ փաստը Լիբիայի իշխանություններին բարդ իրադրության մեջ է դնում. Երկրի օրենքների համաձայն` նրան արգելված է դատել առանց փաստաբանի, որին Սեիֆին ոչ ոք չի խանգարում վարձել»,- հայտնել է Դաբբաշին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում:

Միջազգային քրեական դատարանն արդեն պաշտպան է նշանակել Սեիֆ ալ-Իսլամի համար, սակայն Լիբիան մտադիր չէ կալանավորին հանձնել Հաագայի դատին: