17 մայիսի 2012 - 10:37 AMT
«Երկիր». Նաիրա Զոհրաբյանը դառնալու է Ազգային ժողովի փոխնախագահ

«Երկիրը» գրում է. «Չնայած նրան, որ մամուլում վերջին օրերին շատ էր շրջանառվում այն լուրը, թե ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշանակվելու է կրթության և գիտության նախարար, սակայն մեզ հայտնի դարձավ, որ վերջինս գործադիրում իրեն չի պատկերացնում: Մեր տեղեկություններով, նա ամենայն հավանականությամբ դառնալու է Ազգային ժողովի փոխնախագահ: Որոշ տեղեկությունների համաձայն, Զոհրաբյանն արդեն իսկ հարցը քննարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ստանալով վերջինիս համաձայնությունը»,- գրում է թերթը: