17 մայիսի 2012 - 14:51 AMT
Պոռնոգրաֆիա տարածելու համար բերման են ենթարկել մի երիտասարդի

«odnoklassniki.ru» կայքում պոռնկագրական բնույթի նկարներ տարածելու համար երեկ երեկոյան բերման է ենթարկվել մի քաղաքացի։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` նշելով, որ քաղաքացու անձնական էջում իր կողմից տեղադրված 55 պոռնկագրական բնույթի նկարներ են տեղադրված եղել, որոնք հասանելի էին կայքի բոլոր օգտատերերին:

Քաղաքացուն բերման են ենթարկել օպերատիվ տվյալներ իրացնելիս Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկից։ Նյութերը ներկայումս ուղարկված են ՀՀ գլխավոր դատախազություն: